Logo

Կարիերայի լավագույն խաղը. NBA-ի եզրափակիչում հաշիվը դարձավ 3-2

10:29 / 17.06.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացավ եզրափակիչի 5-րդ հանդիպումը: «Օքլահոմա Սիթի Թանդերը» 120-109 հաշվով հաղթեց «Ինդիանա Փեյսերսին»:

Փլեյ-օֆֆում կարիերայի լավագույն հանդիպումն անցկացրեց տանտերերի հարձակվող Ջեյլեն Ուիլյամսը: Նա վաստակեց ռեկորդային 40 միավոր, ինչպես նաև գրանցեց 6 ռեբաունդ ու 4 ասիստ: Եվս 2 միավոր վաստակելու դեպքում «Ջեյ Դաբը» կսահմաներ NBA-ում անձնական ռեկորդ:

Նրա աստղային թիմակից Շեյ Գիլջես Ալեքսանդրը վաստակեց 31 միավոր ու կատարեց 10 արդյունավետ փոխանցում:

Հյուրերի կազմում ամենաարդյունավետը Պասկալ Սիակամն էր, որը գրանցեց 28 միավոր, իսկ ահա թիմի առաջատար Թայրիզ Հալիբյորթոնը վաստակեց ընդամենը 4 միավոր, կատարեց 7 ռեբաունդ ու 6 ասիստ:

Դիմակայության հաջորդ խաղը կկայանա Ինդիանապոլիսում հունիսի 20-ին: Հաղթանակի դեպքում «Թանդերը» կդառնա չեմպիոն, իսկ եթե «Փեյսերսը» հավասարեցնի դիմակայության հաշիվը, ապա կկայանա վճռորոշ 7-րդ հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ