Հյոն Մին Սոնը կհեռանա «Տոտենհեմից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Կարիերայիս ամենադժվար որոշումն է։ Այնքա՜ն հիանալի հիշողություններ ունեմ։ Շատ դժվար էր նման որոշում կայացնելը։
Նոր միջավայրի ու փոփոխությունների կարիք ունեմ` ինքս ինձ առաջ մղելու համար։ 10 տարին քիչ ժամանակ չէ։
Երբ 23 տարեկանում Հյուսիսային Լոնդոն եկա, երեխա էի, իսկ այժմ ակումբից կհեռանամ ինչպես հասուն տղամարդ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տոտենհեմի» բոլոր երկրպագուներին այդքան սեր ու ջերմություն ինձ տալու համար։ Հուսով եմ, որ սա հրաժեշտի ճիշտ ժամանակն է, և նաև դրա մասին հայտնելու ճիշտ պահը։ Հուսով եմ՝ բոլորը կընդունեն և կհարգեն իմ որոշումը»,- ասել է լոնդոնյան ակումբի ավագը։
33-ամյա հարավկորեացի վինգերը «Տոտենհեմում» էր 2015թ. օգոստոսից, 454 խաղում խփել է 173 գոլ, կատարել 101 ասիստ։


