Logo

Կառլ Ֆրոչ. «Ուսիկը կհաղթի այս մենամարտում»

23:40 / 29.12.2023Բռնցքամարտ
null

Բրիտանացի բռնցքամարտիկ Կառլ Ֆրոչը կանխատեսում է արել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի տիտղոսային մենամարտի վերաբերյալ։

«Ես հավատում եմ Ուսիկի հաղթանակին: Նման կարծիք ունեմ՝ հաշվի առնելով Ֆյուրիի հոգեբանական վիճակը: Հուսով եմ՝ Թայսոնը լավ ուսումնամարզական հավաք կանցկացնի և կվերականգնի այն մարզավիճակը, որն ուներ Ուայլդերի հետ մենամարտում: Ես ցանկանում եմ, որ չեմպիոնական գոտիները վերադառնան Մեծ Բրիտանիա, բայց այս պահին մտածում եմ՝ Ուսիկը կհաղթի այս մենամարտում»,- ասել է Ֆրոչը Talk Sport-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և տարել 21 հաղթանակ, իսկ Թայսոն Ֆյուրին 34 մենամարտում 33 հաղթանակ ունի։ Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտը կկայանա 2024 թվականի փետրվարի 17-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ