Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Tata Steel Masters մրցաշարի ավարտից հետո հայտնել է, որ մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ:
«Այս մրցաշարից հետո մտադիր եմ հանգստանալ։ Ես որոշ ժամանակ չեմ խաղա դասական շախմատ, քանի որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն մի փոքր զզվել եմ դրանից»,- նորվեգացու խոսքը մեջբերում է Tata Steel Masters մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Նիդերլանդների Վեյք Ան Զե քաղաքում կայացած մրցաշարում Կառլսենը 8 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը: Մրցաշարում 8,5 միավորով հաղթել էր հոլանդացի Անիշ Գիրին:


