Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը Aimchess Rapid օնլայն մրցաշարում հաղթելուց հետո հայտարարել է, որ չի պատրաստվում պայքարել դասական շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
«Կարծում եմ՝ այժմյան կանոններով չեմ մասնակցի շախմատի թագի համար պայքարին»,- ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարի խոսքը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում հրաժարվել էր 2023 թվականին կայացած տիտղոսային մրցամարտին մասնակցելուց։ Չեմպիոնական մրցամարտում հանդիպել էին Մադրիդում կայացած Հավակնորդների մրցաշարի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին ու երկրորդ տեղը զբաղեցրած չինացի գրոսմայստեր Դին Լիժենը: 14 պարտիաներից հետո գրանցվել էր ոչ-ոքի՝ 7-7, իսկ թայ-բրեյքում 2,5-1,5 հաշվով առավելության էր հասել Լիժենը՝ հռչակվելով աշխարհի 17-րդ չեմպիոն:


