Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Panchina d’Oro մրցանակաբաշխության ժամանակ կարիերայում գրանցած ակնառու նվաճումների համար արժանացել է հատուկ մրցանակի, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
65-ամյա մասնագետի գլխավորությամբ «Արքայական ակումբը» նախորդ մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և 36-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ է ճանաչվել Սիմոնե Ինձագին, նրան հաջորդել են Ջան Պիերո Գասպերինին ու Վինչենցո Իտալիանոն: