Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որը Չեմպիոնների լիգայում 200 հանդիպում է անցկացրել, հայտնում է Opta-ն:
«Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը (3-3) հոբելյանական էր 64-ամյա իտալացի մասնագետի համար:
Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն է (190 հանդիպում), լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը (184 հանդիպում): «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 4-րդն է (170 հանդիպում): Լավագույն հնգյակը եզրափակում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն (151)։
Հիշեցնենք, որ 200 խաղում Կառլո Անչելոտին 115 հաղթանակ է տարել, 43 ոչ-ոքի է գրանցել և 42 պարտություն է կրել:


