Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Եվրո-2024-ից սպասելիքների մասին։
«Շատ հետաքրքիր է լինելու դիտել Գերմանիայի հավաքականի խաղը։ Նրանք շատ հետաքրքիր կազմ ունեն։ Կարծում եմ` Իտալիան շատ վատ է անցկացրել սերնդափոխությունը Եվրոպայի առաջնությունը հաղթելուց հետո, այդ պատճառով դժվար է ասել, թե ինչպիսին են մեր հնարավորությունները»,- 65-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Il Giornale-ն։
Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է։


