Logo

Կառլո Անչելոտին գնահատել է «Ռեալի» շանսերը Չեմպիոնների լիգայում

17:44 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Լիվերպուլից» կրած արտագնա պարտությունից (0-2) հետո գնահատել է թիմի շանսերը Չեմպիոնների լիգայում:

«Այս հանդիպումը որոշիչ չէր, որովհետև նույնիսկ հաղթանակի դեպքում բարդ էր լինելու պայքարել լավագույն ութնյակում հայտնվելու համար: Մենք պատրաստվում ենք լիգայի փուլն ավարտել թոփ-24-ում և շարունակել ճանապարհը, ինչպես նախորդ մրցաշրջանում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 5 տուրից հետո «Արքայական ակումբը» վաստակել է 6 միավոր և 24-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա