Logo

Կառլո Անչելոտին հայտնել է, թե ով է պաշտպանելու դարպասը «Սելտայի» դեմ խաղում

19:00 / 24.08.2023• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Սելտայի» դեմ Լա լիգայի 3-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է դարպասապահի դիրքի մասին: 

Իտալացի մասնագետը հաստատել է, որ առաջիկա խաղում թիմի դարպասը պաշտպանելու է «Արքայական ակումբի» նորեկ Կեպա Արիսաբալագան.

«Կեպան վաղը խաղալու է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը: 

Լա լիգայի մեկնարկային երկու տուրերում Իսպանիայի գործող գավաթակրի դարպասը պաշտպանել էր ուկրաինացի Անդրեյ Լունինը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռեալի» կազմը վարձավճարով համալրել էր «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան: Մադրիդյան գրանդի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ու երկար ժամանակով դուրս մնացել շարքից:   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ