Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշումը:
«Կարծում եմ՝ դա կարևոր որոշում էր բոլոր ակումբների համար: Լավ է, որ մրցաշարերի կազմակերպման հարցում մենաշնորհ չի լինելու։ Բացի այդ, օրացույցը կարող է բարելավվել, ինչը դրական է բոլորի համար։ Ի՞նչ եմ մտածում Սուպերլիգայի ձևաչափի մասին: Ես դեռ պետք է նայեմ դա, բայց այս որոշումը, ինչպես արդեն ասացի, լավ կազդի ֆուտբոլի վրա»,- The Athletic-ի հետ զրույցում ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»: Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա:


