
Իտալիա, Սերիա A, 5 տուր
26 Հոկտեմբեր 2020 - 23:45
3Միլան
3 

ԱՍ Ռոմա
1 - 0 Զլատան Իբրահիմովիչ - 2`
1 - 1 Էդին Ջեկո - 14`
2 - 1 Ալեքսիս Սալեմակերս - 47`
2 - 2 Ժորդան Վերետու - 71`
3 - 2 Զլատան Իբրահիմովիչ - 79`
3 - 3 Մարաշ Կումբուլա - 84`
Իտալիայի ամենահայտնի մարզական մեկնաբաններից Կառլո Պելեգատին «Ռոմայի» պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձ է կատարել Հայաստանի հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հարցին, թե Ջեկոյից բացի, «Միլանի» երկրպագուները «Ռոմայի» ֆուտբոլիստներից էլ ո՞ւմ կցանկանային տեսնել «ռոսոներիների» կազմում, 70-ամյա Պելեգատին պատասխանել է. «Պեդրոյին: Նա շատ որակյալ ֆուտբոլիստ է: Ինձ շատ է դուր գալիս նաև Մխիթարյանի խաղը»:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» արտագնա հանդիպում է անցկացնելու «Միլանի» հետ:

