Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պատմել է, թե ինչպես է ընտանիքն օգնում իրեն Ինդիան Ուելսի «Մասթերսի» ժամանակ:
«Իմ թիկունքում հրաշալի թիմ է կանգնած: Բախտս բերել է, որ կարողացել եմ այստեղ բերել նաև ընտանիքիս անդամներին:
Թենիսն անհատական սպորտաձև է, բայց լավ է, որ հանգիստ ես զգում մրցաշարի ընթացքում: Այժմ լիցքաթափվում եմ ինձ հարազատ մարդկանց կողքին: Հենց դրա համար եմ Ինդիան Ուելսը համարում հրաշալի վայր ինձ համար և միշտ լավ եմ հանդես գալիս այստեղ»,- իսպանացի թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis.com-ը:
Կառլոս Ալկարասն Ինդիան Ուելսի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում հաղթել էր արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ: