Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը կազմել է իր վարկածով լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական, որը հրապարակվել է Transfermark-ի պաշտոնական կայքում:
Դարպասապահ. Իկեր Կասիլյաս (նախկինում «Ռեալ Մադրիդ»/Իսպանիա):
Պաշտպաններ. Ռոբերտո Կառլոս (նախկինում «Ռեալ Մադրիդ»/Բրազիլիա), Կառլես Պույոլ (նախկինում «Բարսելոնա»/Իսպանիա), Սերխիո Ռամոս (առանց ակումբի/Իսպանիա), Կաֆու (նախկինում «Միլան»/Բրազիլիա):
Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան (նախկինում «Ռեալ Մադրիդ»/Ֆրանսիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»/Խորվաթիա), Անդրես Ինյեստա (առանց ակումբի/Իսպանիա):
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»/Պորտուգալիա), Ռոնալդո (նախկինում «Ռեալ Մադրիդ»/Բրազիլիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»/Արգենտինա):


