Կառլոս Ալկարասը հաղթեց Լոնդոնի ATP-500 կարգի մրցաշարը։
Իսպանացի թենիսիստը եզրափակիչում 7-5, 6-7 (5-7), 6-2 հաշվով հաղթեց Յիրժի Լեհեչկային (Չեխիա, 30-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 10 րոպե։
Աշխարհի երկրորդ ռակետը նվաճեց կարիերայի 21-րդ տիտղոսը։ Ալկարասը Լոնդոնի մրցաշարը հաղթել էր նաև 2023 թվականին։


