Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սկսել է նախապատրաստվել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։
«Եռօրյա հանգստից հետո Ալկարասն արդեն սկսել է մարզվել և պատրաստվել Օլիմպիական խաղերին: Մենք ականատես ենք լինելու պատմական իրադարձության, քանի որ զուգախաղում Կառոլսն ու Նադալը խաղալու են միասին»,- սոցցանցերում գրել է իսպանացի լրագրող Վիկտորիո դե Խարո:
Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր «Ուիմբլդոնի» տիտղոսը։ Դա 21-ամյա թենիսիստի չորրորդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։


