Logo

Կառլոս Ալկարասը` US Open-ի կրկնակի հաղթող

10:55 / 08.09.2025Թենիս
null

Կառլոս Ալկարասը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի տիտղոսը։

Մրցաշարի եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6-2, 3-6, 6-1, 6-4 հաշվով հաղթել է Յանիկ Սիներին (Իտալիա)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 44 րոպե։

Ալկարասը US Open-ը հաղթել էր նաև 2022 թվականին։ Նա երկուական անգամ էլ նվաճել է «Ռոլան Գարոսի» և «Ուիմբլդոնի» տիտղոսները։

22-ամյա թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերից չի հաղթել միայն Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղ առավելագույնը հասել է մինչև քառորդ եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ