Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասը դուրս է մնացել Ռիո դե Ժանեյրոյի ATP-500 շարքի մրցաշարի առաջին փուլից։
20-ամյա թենիսիստը բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի (117-րդ ռակետ) դեմ խաղի առաջին սեթի երկրորդ գեյմում անհաջող ընկել է, վնասվածք ստացել` չկարողանալով շարունակել մրցախաղը։
Ալկարասը սոցցանցերում գրառում է արել` հաստատելով, որ կոճի վնասվածք է ստացել.
«Շատ տխուր եմ, որ ստիպված եղա դուրս մնալ պայքարից կոճի վնասվածքից հետո։ Մի քանի հետազոտություն պետք է անցնեմ` վնասվածքի լրջությունը հասկանալու համար»,- գրել է իսպանացին։


