Logo

Կառլոս Ալկարասը՝ «Ուիմբլդոնի» հաղթող

21:53 / 16.07.2023Թենիս
Կառլոս Ալկարաս-7

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն ընդհատեց Նովակ Ջոկովիչի հեգեմոնիան «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»։

Իսպանացի թենիսիստը եզրափակիչում մրցեց երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ ու հաղթեց 5 սեթում՝ 1-6, 7-6 (8-6), 6-1, 3-6, 6-4։ Մրցախաղը տևեց 4 ժամ 45 րոպե:

20-ամյա Ալկարասը կարիերայի երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

The Spanish sensation has done it 🇪🇸@carlosalcaraz triumphs over Novak Djokovic, 1-6, 7-6(6), 6-1, 3-6, 6-4 in an all-time classic#Wimbledon pic.twitter.com/sPGLXr2k99

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» նախորդ չորս մրցաշարերն ավարտվել էին 36-ամյա Ջոկովիչի հաղթանակով, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել է ռեկորդային՝ 23-անգամ։ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղում հաղթանակների ռեկորդը պատկանում է աշխարհի նախկին առաջին ռակետ, կարիերան ավարտած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, որը տիտղոսը նվաճել է 8 անգամ: Սերբ թենիսիստը մրցաշարի 7-ակի հաղթող Է։

Կառլոս Ալկարասն ու Նովակ Ջոկովիչը երրորդ անգամ մրցեցին իրար դեմ. 2022-ին Մադրիդի «Մասթերսում» 6-7, 7-5, 7-6 հաշվով հաղթել էր իսպանացին, իսկ «Ռոլան Գարոս-2023»-ի կիսաեզրափակիչում 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով առավելության էր հասել սերբ թենիսիստը:

Կառլոս Ալկարասը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում առաջին տիտղոսը նվաճել էր 2022-ին՝ հաղթելով US Open-ում։

Կառլոս Ալկարաս-112

Կառլոս Ալկարաս-221

Կառլոս Ալկարաս-332

Կառլոս Ալկարաս-334

Կառլոս Ալկարաս-335

Կառլոս Ալկարաս-336

Կառլոս Ալկարաս-337

Կառլոս Ալկարաս-337

Կառլոս Ալկարաս-338

Կառլոս Ալկարաս-339

Կառլոս Ալկարաս-1124

Կառլոս Ալկարաս-3324

Կառլոս Ալկարաս-2424

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա