Logo

Կառլոս. «Ռոնալդինյոն ուզում էր հաճույք ստանալ, այլ ոչ թե պայքարել լավագույնի համար»

11:11 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Ռոբերտո Կառլոսը «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականում իր նախկին խաղընկեր Ռոնալդինյոյի մասին։

«Ռոնալդինյոն շատ լավ գիտեր իր սահմանը և հասկանում էր, թե որքան կարող է խաղալ ամենաբարձր մակարդակում։

Կարծում եմ` երբ նա հասավ կարիերայի գագաթնակետին, ուզում էր հաճույք ստանալ, այլ ոչ թե պայքարել լավագույնի համար։ Ուրախ պահերին նա մտածում էր. «Կշարունակեմ խաղալ և կհասկանամ, թե երբ պետք է կանգ առնել, բայց պետք է հաճույք ստանամ»։

Դա, իհարկե, խանգարեց նրան մինչև վերջ ցույց տալ իր ներուժը։ Ռոնալդինյոյին համարում էին աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, բայց նա ասում էր. «Ես հոգնել եմ։ Ուզում եմ խաղալ և պարզապես լավ ժամանակ անցկացնել»»,- ասել է Կառլոսը։

Ռոնալդինյոն ու Կառլոսը Բրազիլիայի հավաքականում միասին դարձել են աշխարհի չեմպիոն ու Կոպա Ամերիկայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ