«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մեքսիկացին MLS-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է, «Լոս Անջելեսի» ամենաշատ խաղ անցկացրած (152), ամենաշատ գոլ խփած (78) և ամենաշատ գոլային փոխանցում կատարած (59) խաղացողը: 35-ամյա Վելան մնալու է ակումբում՝ դառնալով ակումբի դեսպանը, իսկ նրա հրաժեշտի երեկոն կկայանա սեպտեմբերի 21-ին՝ «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ խաղին:
Վելան կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Արսենալում», «Սալամանկայում», «Օսասունայում», «Վեսթ Բրոմվիչում» ու «Ռեալ Սոսյեդադում»: