Logo

Կառլուշ Կեյրուշը դժգոհել է Լիսաբոնի օդանավակայանի մեծ հերթից

16:51 / 22.12.2025Ֆուտբոլ
null

Անվանի մարզիչ Կառլուշ Կեյրուշը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` դժգոհելով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի օդանավակայանի մեծ հերթից։

«Այսպես է Պորտուգալիան ընդունում հյուրերին, զբոսաշրջիկներին, ընտանիքներին ու երեխաներին, որոնք ժամանել են Լիսաբոն` Սուրբ Ծնունդը նշելու։ Սուրբծննդյան նվեր Պորտուգալիայից, շնորհավորում եմ։

Մենք հպարտ ենք, պարո՛ն նախագահ և պարո՛ն վարչապետ»,- գրել է Կեյրուշը։

72-ամյա մասնագետն այժմ գլխավորում է Օմանի ազգային հավաքականը։ Նախկինում նա մարզել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Կատարի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները։

Կառլուշ Կեյրուշն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու և Պորտուգալիայի ազգային հավաքականը մարզելու ժամանակահատվածներից։ Նա 2003/04 մրցաշրջանում գլխավորել է նաև Մադրիդի «Ռեալը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ