«Ցրվենա Զվեզդայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մտադիր չէ վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա, սոցցանցերում հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։
26-ամյա ֆուտբոլիստը չի ուզում հեռանալ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայից»։
Ավելի վաղ РИА Новости-ն հաղորդել էր, թե Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար երեք ակումբներից («Կրասնոդար», «Զենիթ», ԲԿՄԱ) մեկը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով։
Հայ ֆուտբոլիստը 2025թ. ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որտեղ 20 խաղում կատարել է 2 ասիստ։


