Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։
«Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։
Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ խաղից հետո չէր հայտարարի, որ խոսելու է Գալիցկիի հետ»,-ասել է հայ կիսապաշտպանի գործակալը։
«Սաութհեմփթոն» տեղափոխվելու դրական կողմերը՝ ըստ գործակալի.
««Սաութհեմփթոնը» մեծ ակումբ է։ Նրանք ԱՊԼ-ից դուրս մնալուց հետո պահպանել են գրեթե ամբողջ կազմը։ Ակումբի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը երկու անգամ մեծ է «Կրասնոդարի» կազմի ընդհանուր տրանսֆերային։ Վստահ եմ՝ «Սաութհեմփթոնը» վերադառնալու է Պրեմիեր լիգա։ Սպերցյանն այդ թիմում խաղաժամանակ կունենա»։
Կարդացեք նաև՝


