Logo

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 10.05.2021ՍՊՈՐՏ
dani carvajal - Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է Լա Լիգայի 35-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում մրցավարի որոշումը, որը «սերուցքայինների» օգտին 11-մետրանոցի փոխարեն այն նշանակել է նրանց դարպասին:

«Ինչպիսի խայտառակություն»,- իր թվիթերյան էջում գրել է իսպանացին:

Երկրորդ խաղակեսում անդալուզցիների իրացրած անկյունային հարվածից հետո Էդեր Միլիտաոն ձեռքով է խաղացել, սակայն մրցավարը դա չի նկատել և մադրիդցիներն արագ հակագրոհ են կազմակերպել, որի արդյունքում դարպասապահ Յասին Բունուն տուգանային հրապարակում խախտել է կանոնները Կարիմ Բենզեմայի նկատմամբ:

Մրցավար Խուան Մարտինես Մունուերան տեսակրկնություն դիտելուց հետո 11-մետրանոց է նշանակել «Սևիլիայի» օգտին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ