Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը, որը ապաքինվում է ծանր վնասվածքից, անդրադարձել է «Ոսկե գնդակի» թեմային։
«Ես հասկանում եմ «Ոսկե գնդակի» վերաբերյալ հարցերը հետաքրքիր են, բայց ես նախընտրում եմ խուսափել դրանցից, քանի որ իմ խոսքերը կարող են սխալ մեկնաբանվել: Եթե չեմ սխալվում, եզրային պաշտպանների շրջանում ամենաբարձր տեղն եմ գրավել։ Ես հպարտ եմ դրանով, անկախ նրանից՝ արժանի էի «Ոսկե գնդակին», թե ոչ։ Այն, որ ես դա արեցի 32 տարեկանում, տոնելու առիթ է:
Այո, մտածե՞լ եմ «Ոսկե գնդակը» նվաճելու մասին, քանի որ մրցաշրջանում ամեն ինչ հաղթել էի, բայց դժվար է։ Հասկանում եք, որ «Ոսկե գնդակը» նվաճելը շատ դժվար է աջ պաշտպանի համար»,- ասել է Կարվախալը Esquire-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կարվախալը «Ռեալի» հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։ Իսպանիայի հավաքականի հետ էլ ամռանը նվաճել էր Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը։
«Ոսկե գնդակը» նվաճել էր Իսպանիայի հավաքականում Կարվախալի թիմակից, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ «Ռեալը» բոյկոտել էր Փարիզում կայացած մրցանակաբաշխությունը։