Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի պաշտպան Դանիել Կարվախալն ասել է, որ իր ակումբակից, գերմանացի Անտոնի Ռյուդիգերը խնդրել է հաղթել Ճապոնիային Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում:
«Ռյուդիգերն ինձ խնդրել է հաղթել Ճապոնիային: Ոչ ոք չի կասկածում, որ խաղալու ենք հաղթանակի համար: Ցանկանում ենք խմբում զբաղեցնել առաջին տեղը: Ամեն ինչ կանենք դրան հասնելու համար»,- իսպանացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Խմբային փուլի երրորդ տուրից առաջ Իսպանիան 4 միավորով E խմբի առաջատարն է, Ճապոնիան ու Կոստա Ռիկան 3-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, Գերմանիան 1 միավորով չորրորդն է:
Երրորդ տուրում իսպանացիները կմրցեն ճապոնացիների, Գերմանիան՝ Կոստա Ռիկայի հետ:


