Logo

Կարվախալը՝ «Բարսելոնայի» դեմ խաղերի մասին. «Այս փուլում ֆավորիտներ չկան»

21:55 / 30.01.2023Այլ մրցաշարեր
null

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ առաջիկա գավաթային խաղերի մասին:

«Այս փուլում ֆավորիտներ չկան: Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, որպեսզի կարողանանք դուրս գալ եզրափակիչ: Վաղուց չենք հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Միևնույն ժամանակ «Ռեալի» կազմում առաջինը նվաճել եմ այս տիտղոսը: Հույս ունեմ՝ կստացվի նաև այս տարի», – 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» 2 հանդիպում կանցկացնեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Առաջին խաղը կկայանա փետրվարի 28-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, պատասխան հանդիպումը՝ մարտի 19-ին «Կամպ Նոուում»: 

Իսպանիայի գործող գավաթակիրը Սևիլիայի «Բետիսն» է, որը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Պամպլոնայի «Օսասունային»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ