Logo

Կարվախալը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի 2 խաղով

17:19 / 30.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը Չեմպիոնների լիգայում որակազրկվել է 2 խաղով, հայտնում է AS-ը:

«Մարսելի» դեմ Լիգայի փուլի առաջին տուրի խաղում պաշտպանը գլխով հարվածել էր ֆրանսիական թիմի դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, ինչից հետո կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից:

ՈՒԵՖԱ-ն հետաքննել է դրվագը և Կարվախալին որակազրկել 2 խաղով: 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Կայրաթի» և «Յուվենտուսի» դեմ խաղերը: «Աթլետիկոյի» դեմ Լա լիգայի 7-րդ տուրի խաղում Կարվախալը վնասվածք էր ստացել և փոխարինվել 59-րդ րոպեին:

Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ