Եգիպտոսի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը X-ում դիմել է ՈՒԵՖԱ-ին, որը սոցցանցերում կատարած հրապարակմամբ հարգել էր Գազայի հատվածում զոհված նախկին կիսապաշտպան Սուլեյման Ալ Օբեյդի հիշատակը:
«Կարո՞ղ եք պատմել մեզ, թե ինչպես է նա մահացել, որտեղ և ինչու»,- գրել է Սալահը՝ իր էջում վերահրապարակելով եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի հայտարարությունը:
Can you tell us how he died, where, and why? https://t.co/W7HCyVVtBE
— Mohamed Salah (@MoSalah) August 9, 2025
Ավելի վաղ հայտնել ենք, որ Middleeasteye-ի տվյալներով` Ալ Օբեյդը զոհվել է օգոստոսի 5-ին՝ Իսրայելի հերթական հրետակոծության ժամանակ ընտանիքի համար սնունդ հայթայթելիս։ Նա 41 տարեկան էր և կարիերայի ընթացքում խաղացել էր միայն Պաղեստինը ներկայացնող ակումբներում։ Ալ Օբեյդը Պաղեստինի ազգային հավաքականում 24 խաղում խփել էր 2 գոլ:


