Գերմանիայում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը պատասխանել է Դոմինիկ Բյոզելի այն հայտարարությանը, թե հայ բռնցքամարտիկը վախենում է մենամարտել իր հետ:
«Բռնցքամարտիկ Դոմինիկն ասել է, թե ես վախենում եմ նրանից, քանի որ ժամանակ չեմ հատկացնում մեր մենամարտի համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար։
Սիրելի Դոմինիկ, եթե ուշադիր լինես, կտեսնես, թե ինչ բռնցքամարտիկների հետ եմ մենամարտել ես, ու դու ում հետ, ուղղակի ես մոտակա ժամանակները երեխա եմ ունենալու, և որպես ընտանիքի հայր զբաղված եմ դրանով։ Դրանից հետո որտեղ ուզում ես, երբ ուզում ես, կարող ենք մենամարտել»,- գրել է Կարո Մուրադն իր ֆեյսբուքյան էջում:

