Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճել է ոսկե մեդալ:
Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 359 կգ արդյունքը: Ղուկասյանն անգերազանցելի էր երկու վարժություններում էլ: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ: Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից չեմպիոն էր հռչակվել Սոնա Պողոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

