Logo

Կասադո. «Պեդրին համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»

23:58 / 25.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Պեդրիի մասին։

«Հասկանալի է, որ Պեդրին համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Կարծում եմ` նա իր դիրքում լավագույններից է, և դա ապացուցում է յուրաքանչյուր խաղում։ Պեդրին էականորեն հեշտացնում է իմ գործը դաշտում։ Շատ երջանիկ եմ, որ կարող եմ նրա հետ լինել խաղադաշտում»,- Կասադոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

21-ամյա Կասադոն ընթացիկ մրցաշրջանում 22 խաղում կատարել է 5 ասիստ, իսկ Պեդրին 25 խաղում դարձել է 4 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա