Logo

Կասանո. «Լեաուն չի հասկանում ֆուտբոլը»

17:25 / 07.10.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հերթական անգամ քննադատել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Milan Reports-ը:

«Որոշ մարդիկ կարող են մտածել, որ ես խնդիրներ ունեմ Լեաուի հետ: Ես նրան չեմ ճանաչում և առանձնապես չեմ էլ ցանկանում ծանոթանալ նրա հետ: Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, և ինձ բախտ է վիճակվել խաղալ մի քանի ֆենոմենալ ֆուտբոլիստների հետ:

Երբ ես տեսնում եմ մի տղայի, որը չի կարողանում հարվածել ձախ ոտքով, աջ ոտքով, մարդիկ կարծում են, թե ես տրամադրված եմ նրա դեմ: Բայց դա է իրականությունը: Լեաուն լավ արագություն ունի, բայց չի հասկանում ֆուտբոլը:

Ինձ անհանգստացնում է այն, որ նա իրեն ֆենոմեն է զգում: Բայց դա ոչ թե ֆուտբոլիստի խնդիրն է, այլ ակումբի, որը նրան 8 միլոն է վճարում: Եթե Լեաուն շատ ավելի քիչ ստանար և խաղար այնպես, ինչպես հիմա, հարցեր չէին առաջանա»,- նշել է Կասանոն:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ