Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը յուրովի է նշել իր ծննդյան տարեդարձը:
«Արքայական ակումբի» լեգենդը սափրել է գլուխը և զարմացրել է երկրպագուներին:
«Մենք երբեք ավելի լավը չենք լինի, քան հիմա»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է 43-ամյա իսպանացին:
Հիշեցնենք, որ Կասիլյասը «Ռեալի» կազմում անցկացրել է 510 հանդիպում, 167 անգամ էլ դաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի խաղաշապիկով:



