Կասպեր Ռուդը հաղթել է Ստոկհոլմի ATP-250 կարգի մրցաշարը։
Եզրափակիչում նորվեգացի թենիսիստը 6-2, 6-3 հաշվով հաղթել է Արթուր Ֆիլսին (Ֆրանսիա, 25-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 8 րոպե։
Ռուդը նվաճել է կարիերայի 14-րդ տիտղոսը։ Նա ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 250 միավոր և հերթական թարմացումից հետո կդառնա աշխարհի 11-րդ ռակետը։


