Logo

«Կատակ չէ». US Open-ի եզրափակիչի մասնակիցը զուգընկեր է փնտրում սոցցանցերում

14:24 / 19.07.2025Թենիս
null

2021 թվականի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի մասնակից, աշխարհի 35-րդ ռակետ Լեյլա Ֆեռնանդեսը հրավիրել է իր երկրպագուներին՝ պայմանավորվելու Մոնրեալում (Կանադա) հանդիպման համար:

«Ես ծանոթությունների համար նախատեսված հավելվածների մեծ սիրահար չեմ։ Այնպես որ, ամեն ինչ անելու եմ իմ ձևով։ Պլանավորում եմ մեկժամյա հանդիպման գնալ Մոնրեալում։ Եթե ուզում ես լինել իմ զուգընկերը, գրի՛ր ինձ և պատմի՛ր քո մասին։ Կհանդիպենք։

Զվարճալի կլինի, չէ՞։ Սա կատակ չէ։ Ես մտադիր եմ հանդիպման գնալ Մոնրեալում: Այնպես որ, ժամանակ մի՛ կորցրեք և անձնական հաղորդագրություն ուղարկեք ինձ... Ձեր հարվածը հասցնելու ժամանակն է»,- ասել է 22-ամյա Ֆեռնանդեսը:

Երիտասարդ թենիսիստուհին հետգրություն է թողել ապագա զուգընկերոջ համար. «Հնարավոր է՝ նախապես հանդիպես հորս հետ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ