Կատարի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնությունում։
Խուլիեն Լոպետեգիի գլխավորած թիմը Մունդիալ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի չորրորդ փուլի երկրորդ տուրում 2-1 հաշվով հաղթեց Արաբական Միացիալ Էմիրությունների հավաքականին` A խմբում գրավելով առաջին տեղը։
ԱՄԷ-ն 3 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և կմասնակցի Ասիայի գոտու անցումային փլեյ-օֆֆին, որտեղ կմրցի Սաուդյան Արաբիայի կամ Իրաքի հավաքականի դեմ։ Այդ հանդիպման հաղթողը կնվաճի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի ուղեգիր։
ԱԱ-2026, Ասիայի գոտու ընտրական մրցաշար, չորրորդ փուլ, երկրորդ տուր
Կատար - ԱՄԷ` 2-1 (տեսանյութ)
Բուալեմ Խուխի, 49, Պեդրո Միգել, 74 - Սուլթան Ադիլ, 90+8
Հեռացում` Տարեկ Սալման, 89 (Կատար)


