Logo

«Կատարյալ կիրակնօրյա տրամադրություն». Մխիթարյանի հրապարակումը

15:02 / 11.02.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում:

«Կատարյալ կիրակնօրյա տրամադրություն: Եկեք կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա»,- հրապարակած լուսանկարներին կից գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 24-րդ տուրում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4-2 հաշվով կամային հաղթանակի էր հասել «Ռոմայի» նկատմամբ:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն «Ինտերի» կազմում անցկացրել է 31 խաղ, խփել երկու գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

«Ինտերը» 23 խաղից հետո 60 միավորով Իտալիայի առաջնության առաջատարն է, 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին», որը նույնքան հանդիպում է անցկացրել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ