Logo

Կավանին ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:05 / 07.02.2022ՍՊՈՐՏ
null

Կավանին որոշել է չերկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրի ժամկետը՝ հաղորդում է Goal.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցին որոշել է լքել անգլիական ակումբը։ 34-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ մեծ հավանականությամբ նա կվերադառնա Հարավային Ամերիկա։

Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա