Logo

Կավանին կդառնա Բալեկյանի ակումբակիցը

14:35 / 14.07.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Վալենսիայի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կտեղափոխվի արգենտինական «Բոկա Խունիորս»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Սեբաս Ջովանելին:

36-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Բուենոս Այրես, որտեղ Արգենտինայի չեմպիոնի ղեկավարության հետ համաձայնեցրել է տրանսֆերը:

Կավանին նախորդ տարվա օգոստոսին էր միացել «Վալենսիային»: Հարձակվողը նախկինում խաղացել էր նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Պալերմոյում» և «Նապոլիում», ուրուգվայական «Դանուբիոյում»:

Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորսում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ