Logo

Կայ Հավերց. «Պատրաստ եմ մեծ քայլ կատարելուն»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 15.04.2020ՍՊՈՐՏ
hi res ff674befbcbfd76f068da0bb1ffbabfd crop north scaled - Կայ Հավերց. «Պատրաստ եմ մեծ քայլ կատարելուն»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:19

-

-

«Բայերի» աստղ Կայ Հավերցը ևս մեկ անգամ հաստատել է, որ մտադիր է փոխել ակումբային գրանցումը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Չնայած ակումբի ղեկավարության ներկայացուցիչ Ռուդի Ֆյոլերը հայտարարել էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կարող է մնալ գերմանական ակումբում կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, բայց խաղացողը այլ կարծիքի է։

«Ես պատրաստ եմ հաջորդ քայլը կատարելուն ու սիրում եմ նոր մարտահրավերներ։ Ինձ համար դա նշանակում է նաև արտերկիր։

«Լևերկուզենը» մեծ ակումբ է, հիանալի եմ զգում ինձ այստեղ։ Միշտ ասել եմ այդ մասին։ Բայց, իհարկե, ցանկանում եմ հաջորդ քայլը կատարել որոշակի պահին։ Դա իմ հավակնությունն է։

Մարզիչը շատ կարևոր գործոն է ինձ համար։ Նա պետք է համապատասխան լինի։ Դուք դա կարող եք տեսնել մեր մարզիչ Պետեր Բոսի հետ։ Ինձ համար ակումբի սպորտային տնօրենի գործելաոճը արտացոլված է մարզչի ընտրության մեջ»,-շեշտել է կիսապաշտպանը։

Հավերցի պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին։ Նրա կապում են «Բավարիայի», «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» ու «Լիվերպուլի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ