Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լոնդոնյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Հավերցն «Արսենալում» կխաղա «29» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ գերմանացին 2020 թվականի սեպտեմբերից էր խաղում «Չելսիում»: Նա անգլիական ակումբի կազմում մասնակցել էր 139 հանդիպման, խփել 32 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: