Logo

Կայ Հավերցը վնասվածք է ստացել

15:48 / 20.08.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը ծնկի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Դևիդ Օրնշտեյնը։

Գերմանիայի հավաքականի հարձակվողը չի մասնակցել «Արսենալի» վերջին մարզմանը։ Դեռ պարզ չէ, թե որքան ժամանակով է ֆուտբոլիստը դուրս մնացել շարքից։ 

«Արսենալն» արդեն ակտիվություն է ցուցաբերում տրանսֆերային շուկայում ու դիտարկում է Հավերցին փոխարինելու տարբերակներ։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը 35 խաղում խփել էր 15 գոլ, կատարել 4 ասիստ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ