Logo

Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 25.06.2019ՍՊՈՐՏ
jamesharden - Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:24

-

-

Լոս Անջելեսում կայացել է Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի (NBA) ամենամյա մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում անհատական պարգևներ են ստացել 2018/2019 մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստները:

Մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) մրցանակը բաժին է հասել «Միլուոքի Բագսի» կենտրոնական Յանիս Անտենտոկումպոյին: Նա օգնել է իր թիմին ամենից շատ հաղթանակները տանել մրցաշրջանում: Նա միջինում վաստակել է 27,7 միավոր, 12,5 ռիբաունդ, 5,9 փոխանցում, 1,3 խլում և 1,5 բլոքշոթ: Անվանակարգի լավագույն եռյակում տեղ են գտել նաև «Հյուսթոնի» ներկայացուցիչ Ջեյմս Հարդենն ու «Օկլահոմայի» թեթև հարձակվող Պոլ Ջորջը: Մրցանակաբաշխության ժամանակ երիտասարդ Յանիսը չի կարողացել զսպել արցունքները:

Տարվա լավագույն երիտասարդ բասկետբոլիստի մրցանակը ստացել է «Դալասի» ներկայացուցիչ Լուկա Դոնչիչը, լավագույն պահեստայինի/6-րդ խաղացողի կոչումը բաժին է հասել «Լոս Անջելես Կլիպերսի» բասկետբոլիստ Լու Ուիլյամսին, իսկ տարվա առաջխաղացումը գրանցել է «Տորոնտոյի» ծանր հարձակվող Պասկալ Սիակամը: Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Միլուոքի Բագսի» ղեկին կանգնած Մայք Բուդենհոլզերը:

 

65092949 2273411989402969 4007767020509593600 n - Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)

64619310 863425654015306 4390587561660121088 n - Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)

65137405 476553366480462 8976873998197456896 n - Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)

65267840 708372686279198 3455542639808479232 n - Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)

  • 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ