Logo

Բադմինթոնի Հայաստանի առաջնության մրցանակակիրները (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:12 / 11.10.2022Այլ մարզաձևեր
null

Հայաստանի առաջնությանը մասնակցել են ուժեղագույն բադմինթոնիստները հինգ քաղաքներից (Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սպիտակ), հայտնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց մենախաղում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է Զավեն Մնացականյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Էդգար Նազարեթյանը։ 2022թ. աշխարհի պատանեկան առաջնության թիմի կազմում ընդգրկված Դավիթ Սարիբեկյանը եզրափակել է լավագույն եռյակը։ 

Կանանց մենախաղում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սվետլանա Բոյաջյանը։ Հայաստանի պատանեկան չեմպիոն Էլեն Տիրատուրյանը կրկնել է նախորդ տարվա գրանցած արդյունքն ու զբաղեցրել 2-րդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է Վանաձորի ներկայացուցիչ Անահիտ Պողոսյանը։ 

Տղամարդկանց զուգախաղում Մնացականյան/Վարդանյան զույգն առաջինն էր։ Երկրորդ տեղում Ռսյան/Գրիգորյան զույգն էր, երրորդում՝ Նազարեթյան/Իսահակյան զույգը։ 

Մրցաշարում իր վերադարձը նշել է մարզչական աշխատանքի անցած Լիլիթ Պողոսյանը, որն ընկերակցելով իր իսկ սան Էլեն Տիրատուրյանին՝ դարձավ կանանց զուգախաղի Հայաստանի չեմպիոն։ Երկրորդը Ձավարյան/Պողոսյան զույգն էր, երրորդը` աշխարհի պատանեկան առաջնության թիմի կազմում ընգրկված Բոյաջյան/Սմբատյան զույգը։ 

Խառը զուգախաղում անկասելի էին Զավեն Մնացականյանն ու Լիլիթ Պողոսյանը, որոնք եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեցին Էդգար Նազարեթյան/Անահիտ Պողոսյան զույգին։ Երրորդ տեղը գրավեց Արման Վարդանյան/Էլեն Տիրատուրյան զույգը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ