Logo

Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը (ֆոտոշարք)

18:08 / 29.01.2023Բռնցքամարտ
null

Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը` ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Համաժողովին ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը բարձր է գնահատել ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները։

Համաժողովի օրակարգի հարցերը.

1. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի 2021-2022թթ․ հաշվետվության ներկայացում,

2. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրում (Ֆեդերացիայի միջոցով, որտեղ առկա չէ մարզային ֆեդերացիան),

3. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի 2023 թվականի գործունեության (այդ թվում՝ օրացուցային պլանի) ներկայացում,

4. Երևանում 2023 թվականի ապրիլին կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնության նախապատրաստման նպատակով կազմկոմիտեի ստեղծում, թեկնածուների առաջադրում,

5. Երևանում IBA միջազգային մրցաշարերի Եվրոպական մայրցամաքի առաջնությունների ընդունման հարցի քննարկում, կազմկոմիտեի ստեղծում, թեկնածուների առաջադրում,

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի առաջնություներին և մրցավարությանը, նաև միջազգային ստուգատեսներին Հայաստանի հավաքական թիմերի պատշաճ մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջնության ժամանակ լինելու են բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ