ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ապրիլի 25-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ֆուտբոլային կառույցի պաշտոնական կայքը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկել են մշտական կոմիտեների 2022-2026 թվականների կազմի հաստատման օգտին:
Քվեարկությամբ հաստատվել է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգը:
Օրակարգի վերջին հարցի շրջանակում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկել են ՖԻՖԱ-ի հետ համաձայնեցված նպատակների պայմանագրի հաստատման օգտին:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն