Logo

Կայացել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի 2-րդ փառատոնը

16:50 / 28.06.2023Շախմատ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ հունիսի 17-26-ը կազմակերպել էր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան 2-րդ փառատոնը, հայտնում է Շախմատի հայկական ասոցիացիան:

Բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում։ Պարտիաներն ընթացել են շատ հետաքրքրիր, լարված և ակտիվ մթնոլորտում:

Հունիսի 26-ին փակման արարողությանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարության Սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

Բոլոր տարիքային խմբերում՝ Մ8-Մ18, պատանի շախմատիստներն արժանացել են մրցանակների՝ պարգևատրվելով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ