ՀՖՖ գրասենյակում հուլիսի 7-ին կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի առաջնության և գավաթի խաղարկության 2023/2024 մրցաշրջանի վիճակահանությունը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Վիճակահանությամբ ՀՊԼ-ի ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:
- 1․ ԲԿՄԱ
- 2․ «Նոա»
- 3․ «Շիրակ»
- 4․ «Ալաշկերտ»
- 5․ «Արարատ»
- 6․ «Արարատ-Արմենիա»
- 7․ «Փյունիկ»
- 8․ «Վեստ Արմենիա»
- 9․ «Վան»
- 10․ «Ուրարտու»
Առաջին խմբի ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները․
- 1․ «Սյունիք»
- 2․ «Ալաշկերտ-2»
- 3․ «Արարատ-Արմենիա-2»
- 4․ «Արարատ-2»
- 5․ «Նոա-2»
- 6․ «Ուրարտու-2»
- 7․ Փյունիկ Ակադեմիա
- 8․ «Գանձասար»
- 9․ «Օնոր»
- 10․ ԲԿՄԱ-2
- 11. «Միկա»
- 12. «Լեռնային Արցախ»
- 13. «Նիկարմ»
- 14. «Շիրակ-2»
- 15. «Անդրանիկ»
ՀՊԼ-ն կմեկնարկի հուլիսի 29-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 1-ին: Ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվի վերջնական ժամանակացույցը:
Հայաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի զույգերը
- ԲԿՄԱ - «Անդրանիկ»
- «Գանձասար» - «Օնոր»
- «Սյունիք» - «Նիկարմ»
- «Կիլիկիա» - «Ֆալկոնս»
- «Լեռնային Արցախ» - «Վեստ Արմենիա»
- «ԷկոՎիլ» - «Միկա»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական խաղադաշտում:
Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան ՀՊԼ-ի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»:
«Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի գավաթի 2022/2023թթ. խաղարկության եզրափակիչի մասնակիցներ, պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնը և գավաթակիր էր դարձել Երևանի «Ուրարտուն», իսկ Առաջին խմբի առաջնությունում հաղթել էր «Վեստ Արմենիան»:


